Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ են պայմանավորվել Փաշինյանն ու Ալիևը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվել են բոլոր կարևոր խնդիրները։ Կողմերը ունեն առաջխաղացում։ Այս մասին հանդիպումից հետո ասուլիսին հայտարարեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«Մեր հաջորդ քայլը լինելու է սահմանների դելիմիտացիան, որ սահմանված է 1991թ–ի Ալմա Աթայի հռչակագրով, որը ենթադրում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում և, մասնավորապես, Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում։»։
Նա հայտնեց, որ հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել տարածաշրջանում համապարփակ և տևական խաղաղություն հաստատել։

Շառլ Միշելը հայտնել է, որ Եվրամիությունը հավատարիմ է Հայաստանին և Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու գործին՝ հարաբերությունների համապարփակ կարգավորման հասնելու համար։
Հիշեցնենք, որ Շառլ Միշելը երեկ ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` այսօր։

Please enter a valid URL