Ջրի դիետան օգնում է 8-12 կգ-ով նիհարել երկու շաբաթվա ընթացքում: Միակ պայմանը, որին պետք է հետևել, ուտելուց առաջ 2 բաժակ ջուր խմելն է և ուտելուց հետո 2 ժամվա ընթացքում ջուր չխմելը:
Ինչպես գրում է fithacker.ru-ն` այս դիետայի էությունը չափազանց պարզ է: Ուտելուց 15-20 րոպե առաջ պետք է հենց երկու բաժակ ջուր խմել: Իսկ ուտելու ընթացքում և դրանից հետո 2 ժամվա ընթացքում հեղուկ օգտագործել ընդհանրապես պետք չէ: Դրանից հետո կարելի է ըմպել թեյ կամ սուրճ` սակայն առանց աղանդերի` թխվածքաբլիթ կամ շոկոլադ:
Նախաճաշ: 2 բաժ ջուր եք խմում, նախաճաշում, այնուհետև երկու ժամ ոչինչ չեք խմում:
Ճաշ: Կրկին երկու բաժակ ջուր եք խմում և ճաշում: Ի դեպ, մենյուի սահմանափակում չկա: Կրկին պահում եք 2 ժամը:
Ընթրիք: Այս անգամ մեկ բաժակ ջուր եք խմում և կրկին ընթրելուց հետո 2 ժամ ոչինչ չեք խմում: