Search
Close this search box.

Ինչը՞ ձեզ դրդեց առավելագույն արդյունքը տալ Իսրայելի երգչուհուն. ի՞նչ մեսիջ էիք ուզում ուղարկել Ադրբեջան.Ղազարյան

«Հարց Հայաստանի ազգային ժյուրիի անդամներին՝ ինչը՞ ձեզ դրդեց առավելագույն արդյունքը տալ Իսրայելի երգչուհուն, -ֆեյսբուքյան իր էջում գրում է ամերիկաբնակ հաղորդավար և պրոդյուսեր Արա Ղազարյանը և հավելում,- ինչո՞վ էին վատը Իտալիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, կամ թեկուզ Չեխիայի մասնակիցները:

Ադրբեջանի ամենահարազատ դաշնակցին 12 միավոր տալով ի՞նչ մեսսիջ էիք ուզում ուղարկել Ադրբեջան:
Անգամ եթե նա տեղով հրաշք լիներ,
դուք դա չպետք ա անեիք:

Իսրայելում Հայաստանին ու հայերին բանի տեղ չեն դնում բոլոր ինստանցիաներում՝ հասարակ ժողովրդից սկսած կառավարության անդամներով վերջացրած:

Դուք հիշողություն, թասիբ, նամուս, արժանապատվություն ունե՞ք…

Խնդրում եմ հրապարակեք ազգային ժուրիի անդամների անունները.

Ազգը պետք ա ճանաչի իր «հերոսներին»,- գրում է Արա Ղազարյանը:

Please enter a valid URL