Search
Close this search box.

FLY ONE ARMENIA-ի նոր խայտառակությունը․ ի վերջո որևէ մարմին վարույթ կհարուցի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերության դեմ

«Հրանտ Դինք» հիմնադրամի հրավերով այսօր մի խումբ լրագրողներով պետք է մեկնեինք Ստամբուլ՝ լուսաբանելու ընտրությունները: Սակայն FLY ONE ARMENIA ընկերությունը վերջին պահին՝ օդանավի դռան մոտ տեղեկացրեց, որ տեխնիկական խնդիր կա, թռիչքը մոտ մեկ ժամով հետաձգվում է: Մեկ ժամը դարձավ 2, 3, 4, այս ընթացքում ընկերությունը որևէ պարզաբանում չտվեց՝ թռիչքը ի վերջո տեղի ունենալու՞ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Կարլեն Ասլանյանը։

«Ում նյարդերը չդիմացավ, թողեց, գնաց, սպասողներին միայն լրագրողների բարձրացրած աղմուկից հետո «Սիլ» ջուր տվեցին: Լուսաբացին, ի վերջո, հայտարարվեց, որ թռիչքը իբր կկայանա նախատեսվածից 24 ժամ անց: Տասնյակ մարդիկ կորցրեցին Ստամբուլից այլ ուղղություններով տոմսերը, հյուրանոցի վճարները. ընկերությունը միայն չեղարկած/հետաձգած տոմսի գումարն է վերադարձնելու մեկ ամվսա ընթացքում:

Ներողության, ափսոսանքի ոչ մի խոսք, օդանավակայանում հուսահատ մնացած վերջին ուղևորներին մեր պահանջից հետո առաջարկեցին տուն տանել կամ Էջմիածնում հյուրանոց: Որպես «Քո ազգային ավիափոխադրողը» ներկայացող ընկերությունը գործարկման մեկնարկից, իսկ վերջին շրջանում գրեթե ամենօրյա ռեժիմով նման պատմությունների մեջ է: Այսքան բողոքների, ահազանգերի հետքերով պետական որևէ մարմին վարույթ հարուցե՞լ է, թե՞ այս ընկերությունը արտոնյալ կարգավիճակ ունի»,- նշել է լրագրող Կարլեն Ասլանյանը։

Please enter a valid URL