Այսօր` մայիսի 13–ին, Սու-34 կործանիչ է կործանվել Բրյանսկի մարզում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ ծառայություններում։
«Սու-34-ն ընկել է Ուկրաինայի սահմանի մոտ։ Ինքնաթիռում գտնվողների ճակատագիրը պարզվում է»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ աղետի հանգամանքները պարզվում են։
Ավելի վաղ Բրյանսկի շրջանում Մի-8 ուղղաթիռ էր կործանվել։ Զոհվել էին անձնակազմի երկու անդամներ։Ուղղաթիռի ընկնելու հետևանքով վնասվել էին նաև որոշ տներ։ Քաղաքացիական բնակչության շրջանում, նախնական տվյալներով, լուրջ տուժածներ և զոհեր չկան: