Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող խնամքի կենտրոններից մեկից «կլինիկական մահ» ախտորոշմամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ, սակայն հիվանդանոցում նա վերակենդանացել է: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 12-ին։
Տեղում դատաբժիշկը հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
«Խնամքի կենտրոնից տղամարդու մահվան մասին տեղեկությունը փոխանցել են նրա հարազատներին։ Սբ․ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ–ի բժիշկները հիվանդանոցի դիահերձարանից տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, և բժիշկների ցուցաբերած բուժօգնության արդյունքում «դիակը» վերակենդանացել է։ Բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։ Տղամարդը 76-ամյա Վլադիմիր Մ.-ն է»,- գրում է կայքը։
Դեպքի փաստով ստացվել են նախապատրաստված նյութերը՝ դրանց հետագա ընթացքը լուծելու համար: