Առաջին մարդիկ Մարսի վրա կիջնեն 2032 թվականին, նշել է Mars One ծրագրի ղեկավար Բաս Լանսդորպը։ Ծրագրի նպատակը Կարմիր մոլորակի գաղութացումն է։
Ըստ նրա՝ ծրագրի ֆինանսավորումը համարյա վերջացել է և մյուս փուլը կսկսվի 2019 թվականին, տեղեկացնում է РИА Новости-ն։
Նախագծին մասնակցելու ցանկություն հայտնել է 200 հազար մարդ, որոնք պատրաստ են Կարմիր մոլորակում անցկացնել իրենց կյանքը։ Բայց նրանցից միայն 100 հազարն են ընտրվել։
Ըստ ծրագրի՝ 2031 թվականին Կարմիր մոլորակ կթռչեն միայն 4 հոգի՝ 2 կին ու 2 տղամարդ։ Նրանք Մարսում կապրեն 2 տարի, իսկ 2034-ին նրանց կմիանա բնակիչների մյուս խմբաքանակը, իսկ 2036-ին՝ ևս մեկ խմբաքանակ, ու այսպես շարունակ։
Առաջին չորս բնակիչներին Մարս հասցնելու համար 6 միլիարդ դոլար կպահանջվի։
Մարդիկ մոլորակի վրա գյուղատնտեսական մթերքներ պիտի աճեցնեն։ Պլանավորել են, որ նրանք մոլորակի վրա կանցկացնեն իրենց հետագա ողջ կյանքն ու կփորձեն մարդկային քաղաքակրթություն հիմնել։ Դրա համար Երկրի վրա նրանք համապատասխան հմտությունները ձեռք կբերեն։