«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանությունը քիչ-քիչ նմանվում է ռուսական «Поле чудес» հաղորդաշարին կամ ԱԼՄ-ի «Շոգեքարշին», որի մասնակիցներին կենցաղային տեխնիկա էին նվիրում։ Ոստիկանությունը 70 հատ «Շիվակի» ֆիրմայի հեռուստացույց է գնել․ 1 միավորի գինը՝ 70 հազար 751 դրամ, եւ այդ հեռուստացույցները գնել է որպես հուշանվերներ։ 70 հատ հեռուստացույցի համար ոստիկանությունը, ընդհանուր առմամբ, վճարել է 4 մլն 952 հազար դրամ։
Ոստիկանությունից փորձեցինք ճշտել, թե ում համար են գնվել այդ տարօրինակ նվերները, որովհետեւ պետական մարմնից, այն էլ՝ ոստիկանությունից հեռուստացույց նվեր ստանալը մի փոքր անսովոր է, սովորաբար ուժային կառույցները խորհրդանշական նվերներ են տալիս, ասենք՝ ՀՀ կամ ոստիկանության զինանշանով ժամացույցներ, բայց հեռուստացո՞ւյց։ Ոստիկանությունից մեզ ասացին, որ հուշանվեր հեռուստացույցները ոստիկանության ծառայողների համար են նախատեսված, ծառայության մեջ աչքի ընկած ոստիկանները խրախուսանքի կարգով հուշանվեր հեռուստացույց են ստանում։ Չի բացառվում, որ պետական մյուս կառույցներում էլ DVD-ի համար են պայքարում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում