Search
Close this search box.

ՖՈՏՈ. Սա 290 աշակերտ ունեցող դպրոցի արտաքին տեսքն է, ներս չմտա, արդեն պարզ է. Բախշյան

Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սա 290 աշակերտ ունեցող դպրոցի արտաքին տեսքն է, ներս չմտա, արդեն պարզ էր։ Դրսում կանգնած մի քանի ծնող ասացին, որ բովանդակությամբ լավ դպրոց է, դեմ չեմ, բայց յուրաքանչյուր մանկավարժ պետք է իմանա, որ երեխայի կրթություն ստանալու պահանջը առաջինը չէ, այլ` հինգերորդը, իսկ այս պահանջին նախորդում են ընտանիքում լինելու, հոգատարությամբ շրջապատված լինելու, կուշտ լինելու, տեղը տաք ու բարեկարգ լինելու, շրջապատող մթնոլորտը` նվազագույնը ոչ ագրեսիվ լինելու պահանջները, այսքանից հետո երեխան կտրամադրվի սովորելուն։Այնպես որ, դպրոցի բարեկարգ լինելը պարտադիր է։

Please enter a valid URL