Search
Close this search box.

Ադրբեջանը լայնածավալ գործողության է պատրաստվում, մերոնք երեկ լավ են պատասխանել. Արկադի Կարապետյան

Ադրբեջանի գործողություններում ոչ մի նորություն չկա, դա իրենց ձեռագիրն է, հատկապես Բրյուսելի հանդիպումից առաջ, չնայած եթե Բրյուսել էլ չգնան, նույնը անելու են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար, Արկադի Կարապետյանը՝ անդրադառնալով երեկ եւ այսօր Գեղարքունիքի սահմանային հատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների սադրանքներին:

«Ադրբեջանի չի էլ ուզում բանակցի, չի էլ ուզում խաղաղության պայմանագիր լինի, խաղաղություն լինի: Իրեն դա պետք չի, իրեն եւ Թուրքիային ամբողջ Հայաստանն է պետք: Իրենք միասին գործում են, բացի այդ, Իսրայելն է խորհուրդներ տալիս»,-ասաց նա:

Հարցին, թե ինչո՞վ է հետաքրքիր Ադրբեջանին Սոթքի հանքը, ուզում է ամբողջությամբ վերցնե՞լ, Արկադի Կարապետյանը պատասխանեց. «հանքն իրենց են համարում, եթե Երեւանն իրենցն են համարում, հանքը իրենցն է ու իրենցը: Ղարաբաղում ինչքան հանք կար, իրենցն է, հիմա էլ աչքները մեր հանքերի վրա է: մարդիկ չեն թաքցնում ոչինչ, իրենք նպատակ ունեն, ծրագիր ունեն, որը իրագործում են: Ինձ ավելի շատ հերաքրքրում է, թե մենք ինչ ենք անում»:

Անդրադառնալով նախօրեին Սոթքի հատվածում ադրբեջանական սադրանքին եւ մեր պատասխանին, Կարապետյանն ասաց. «Այո, էս անգամ բավականին լավ ենք արձագանքել: Եթե մենք էլ այսպես առանց խուճապ տարածելու ձեւակերպենք մեր նպատակն ու գնանք դրան քայլ առ քայլ, ինչխպես երեկ մերոնք արձագանքեցին, այդպես շարունակենք, ես ձեզ հավաստիացնում եմ՝ շատ արագ բոլ;որ հարցերը կլուծվեն, թե խաղաղության հարցը, թե Արցախի հարցը»:

Նա վստահություն հայտնեց, որ Հայաստանի մարդկային ու ռազմական ներուժը բավարար է այդ խնդիրները լուծելու համար. «Փորձագետները շատ բան կասեն, բայց իրենցից շատերը կռված չկան, չգիտեն՝ դա ինչ է, ուղղակի հաշվարկում են: Բայց այդ հաշվարկներով մենք պետք է 1990-ականներին պարտվեինք: Մեզ Աստված հաղթանակ է տվել եւդ ուրս ենք եկել անելանելի վիճակից: Հաղթել ենք մեր գաղափարախոսության, ոգեւորության շնորհիվ, իրար սիրելու շնորհիվ: Մենք պատրաստ էինք իրար համար զոհվել: մենք այսօր էլ զենք ունենք, բայց հրամանատարական խնդիր ունենք: Դա շատ արագ կարելի է շտկել: Նույն մարդը, որ այսօր չգիտի՝ ինչ անի, շատ արագ կարելի է ճիշտ ուղու վրա դնել ու իր դեմ ոչ մի ուժ չի կարող կանգնել»:

Արկադի Կարապետյանը վստահ է, որ Ադրբեջանը նախապատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության. «Մենակ Ադրբեջանը չի, ամբողջ աշխարհը պատրաստվում է: Երրորդ համաշխարհայինի կուլմինացիան պետք է լինի: Այդ ժամանակ եթե որեւէ մեկի հետ դաշինք էլ կապենք, օգուտ չի լինելու, ամեն մեկը իր գլուխն է քորելու: Հիմա պետք է ամեն ինչ անենք, որ այդ ժամանակ դիմանանք: Երկրներ են վերանալու, Օրինակ, Ադրբեջան չի լինելու: Եթե այս գաղափարախոսությամբ շարժվենք, Ադրբեջան չի լինելու, մենք չենք գնալու մեր հողերը վերցնենք, սպասելու ենք՝ տեսնենք՝ ով է գալիս նստում, որ մեկ էլ իրենց հետ կռվենք»,-ասաց նա:

Please enter a valid URL