Մի-28 ուղղաթիռը կործանվել է ուրբաթ օրը Ղրիմի Ջանկոյ շրջանում ուսումնական թռիչքի ժամանակ։ Այս մասին հայտարարել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։ Փոխանցում է tass.ru-ն։
«2023 թվականի մայիսի 12-ին, ժամը 15:42-ին (Մոսկվայի ժամանակով), Ղրիմի Հանրապետության Ջանկոյ շրջանում պլանային ուսումնական թռիչք կատարելիս Մի-28 ուղղաթիռ է կործանվել, թռիչքն իրականացվել է առանց զինամթերքի, երկու օդաչուներն էլ մահացել են»,- հայտնել են նախարարությունից։
ՌԴ պաշտպանության նախարարությունը նշել է, որ կործանման նախնական պատճառը տեխնիկայի խափանումն է։ Վթարի վայր է ուղարկվել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարության հանձնաժողովը՝ վթարի բոլոր պատճառներն ու հանգամանքները պարզելու համար։