Search
Close this search box.

ԱԳ փոխնախարարը նշել է` ինչ առաջընթաց է եղել Վաշինգտոնյան բանակցություններում

Ադրբեջանի գործելաոճը նոր չէ, 1995թ․-ից եմ բանակցությունների փուլում ու չեմ հիշում մեկ բանակցությունների փուլ, որ չլինեին նման սադրանքներ կամ մինչև հանդիպումը, կամ հանդիպումից հետո։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։ Խոսելով Վաշինգտոնյան բանակցություններում գրանցած արդյունքների մասին՝ փոխնախարարը նշել է․

«Առաջընթացը վերաբերում էր հետևյալին․ ավելի լավ պատկերացումներ ստանալ երկու կողմերի մոտեցումների մասին։ Ամերիկյան կողմը հնարավորինս արեց ամենը, որ ստեղծվի դրական մթնոլորտ, արդյունավետ փուլ էր հնարավոր պայմանագրի նախագծի շուրջ մոտեցնել այդ դիրքորոշումները, կան մի շարք կարևոր հարցեր, որ դեռ պետք է քննարկվեն, դրա համար էլ Բրյուսելում կազմակերպվում է բարձրագույն մակարդակով հանդիպում, որին կհաջորդի Մոսկվայում ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումը։ Ինչ-որ տեղ Մոսկվայի հանդիպումը այս բանակցությունների տրամաբանական շարունակությունն է լինելու, բայց ամեն ֆորմատ ունի իր յուրահատկությունները»։

Փոխնախարարը նշել է, որ Գերմանիայի ու Ֆրանսիայի մասնակցությունը բանակցություններին դրական ներդրում կարող է ունենալ՝ հաշվի առնելով, որ ԵՄ-ի ամենաազդեցիկ պետություններն են։

Please enter a valid URL