Երևանի փոխքաղաքապետի Կոնդ կատարած այցից հետո նրան ուղեկցողներն աղմկահարույց-անհարմար իրավիճակում հայտնվեցին. մի քաղաքացի ավտոմեքենան զայրացած վարելով երկար ազդանշան տվեց:
Ամենաագրեսիվն իրեն դրսևորեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը, որը հենց տեղում վարորդին մոտեցավ և վեճի բռնվեց: Նրան միացավ իր հետ ԱՄՆ-ից վերադարձած «Ոսկե պատառաքաղի» Սամվելը, որը ջանում է իր տիրապետության տակ գտնվող Մանկական երկաթուղու ձորում բազմաբնակարան շենքի շինթույլտվություն ստանալ: Ահա թե ինչու է Երևանի քաղաքային իշխանությունների հետ փորձում լավ հարաբերություն պահպանել՝ հընթացս «թիկնպահ աշխատելով»:
Եւ միայն Ավինյանի սթափեցնող «հանգիստ» կոչից հետո խաղաղվեցին: Այնպիսի տպավորություն էր, թե վարչական շրջանի ղեկավարը և իր ընկեր Սամվելը նաև թիկնապահ են աշխատում ու ռազբորկաներ անում: