Search
Close this search box.

Քաղաքապետարանը նախատեսում է 21 հազար դոլարով թանկ տրոլեյբուսներ գնել, որն առերևույթ առաջացնում է բյուջետային միջոցների ավելի  քան 300 հազար դոլարի վատնում․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ 

Երևանի քաղաքապետարանի կողմից ավտոբուսների ձեռքբերման հնարավոր չարաշահման մասով իրավապահ մարմինների անգործությունը նորանոր «հաջողություններ» է գրանցել։

2022թ․ հունիսին անցկացվել է մրցույթ 15 չինական տրոլեյբուս ձեռքբերելու համար, մեկ տրոլեյբուսի գինը 138.560.000 դրամ՝ 337.000 դոլար։
Եվ ահա, 2023թ․ ապրիլին ընթացքի մեջ է նոր մրցույթ ևս 15 չինական տրոլեյբուս ձեռքբերելու համար նույն 138.560.000 դրամ գնով, որը սակայն կազմում է արդեն 358.000 դոլար՝ 21.000 դոլարով ավելի։

Արդյունքում քաղաքապետարանը նախատեսում է 21.000 դոլարով թանկ տրոլեյբուսներ գնել, որն առերևույթ առաջացնում է բյուջետային միջոցների ավելի քան 300.000 դոլարի վատնում։
Իհարկե, չեմ հրավիրում իրավապահ մարմինների ուշադրությունը, բայց երևանցիների ուշադրությունը իր արդյունքը շուտով տալու է։

Please enter a valid URL