ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի՝ մայիսի 14-ին կմեկնի Բրյուսել։ Այս մասին նա հայտարարեց այսօր՝ մայիսի 1-ին, ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
«Ուզում եմ հայտնել, որ կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու որոշումս չեմ փոխել»,– ասաց նա։
«Ուզում եմ պատասխանել հետևյալ մի հարցի, որ, կռահում եմ՝ առաջիկայում որոշ ուժեր կարող են փոթորկել արդեն իսկ հայտնի սցենարով, եթե մեկնեմ Բրյուսել։ Որքանո՞վ է հավանական, որ կիրակի օրը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի. ցավոք, նման հնարավորությունը շատ փոքր է, որովհետև Խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի նախագիծը դեռ շատ նախնական տեսք ունի ու դեռ վաղ է այն ստորագրելու մասին խոսել», — ասաց նա։
Փաշինյանը, սակայն, ասաց, թե խնդիր կա հնարավորինս արագ հասունացնել այդ փաստոթուղթը ու այն պատրաստել ստորագրման։