Search
Close this search box.

ՊՆ-ն վերջին տեղեկություններն է հայտնում. վիրավորների թիվն ավելացել է

Ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է:
Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է:

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Վիրավորում ստացած զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Please enter a valid URL