Search
Close this search box.

Հայտնի է Երևանի ավագանու ընտրությունների օրը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար կազմը հավաքվել, նիստ է արել, քննարկել աշնանը կայանալիք Երեւանի ավագանու հերթական ընտրությունների հարցը: Այսպիսով, տեղեկացանք, որ քննարկման արդյունքում որոշում է կայացվել ընտրություններն անցկացնել սեպտեմբերի 17-ին:

Բացի այդ, ավագանու անդամները քննարկումների արդյունքում եկել են այն եզրակացության, որ մինչեւ սեպտեմբեր եղած ժամանակահատվածը պետք է ակտիվ օգտագործել եւ նախապատրաստվել աշնանը կայանալիք ընտրություններին: Ինչպես հայտնի է, ՔՊ ավագանու ցուցակը գլխավորելու է Տիգրան Ավինյանը, որն այժմ փոխքաղաքապետ է: Սպասվելու են թեժ ընտրություններ, քանի որ արդեն իսկ մեծ թվով կուսակցություններ են ընտրություններին մասնակցելու ցանկության մասին հայտարարել: Թերեւս դա է պատճառը, որ ղեկավար կազմը որոշել է կազմակերպել ավագանու ներկայիս անդամների ակտիվ ներգրավվածությունը հերթական ընտրություններին, եւ այդ պատճառով որոշվել է, որ ավագանու՝ արձակուրդ գնալուց հետո պետք է սկսվեն ակտիվ հանդիպումներ եւ քարոզարշավ:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցում Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը նշեց, թե նման քննարկում չի եղել, բայց մեր աղբյուրները պնդում են, որ նման քննարկում նեղ շրջանակում եղել է։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Please enter a valid URL