Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պաշտոնական Երեւանի կողմից ՀԱՊԿ-ի հրապարակային քննադատությունն անարդյունավետ ենք համարում․ Զախարովա

Պաշտոնական Երեւանի կողմից ՀԱՊԿ-ի հրապարակային քննադատությունը մենք համարում ենք անարդյունավետ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Անկեղծ ասած, տարակուսանք է առաջացնում Հայաստանի ղեկավարության ձգտումը՝ քննարկել կազմակերպության արդյունավետության հարցերը հենց նրա սահմաններից դուրս, երբ դրա համար ՀԱՊԿ-ում կան բոլոր անհրաժեշտ ձեւաչափերը, փոխգործակցության հաստատված ուղիները, եւ ամենակարեւորը՝ այդ կազմակերպության մասնակիցները, որոնք ոչ միայն պատրաստ են լսել այդ ամենը, այլեւ պատրաստ են աշխատել այդ ուղղությամբ»,-նշել է նա։

Please enter a valid URL