Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Եսայի քահանա Արթենյանն արձագանքել է մամուլում տարածված լուրին, թե Պարգև արքեպիսկոպոսը սպասում է գրինքարտ ստանալուն:
«Պարգև արքեպիսկոպոսը գտնվում է բժիշկների հսկողության ներքո և, պայմանավորված առողջական վիճակով, անկարելի է նրա ապահով վերադարձը հայրենիք։ Սրբազան Հոր վաստակը Հայոց Եկեղեցու անդաստանում, հատկապես արցախյան ազատամարտում և անկախ Արցախի կայացման գործում նշանակալի է և անուրանալի։
Պետք է լինել արդարամիտ ու երախտագետ և անհնարինության պարագայում գեթ ձեռնպահ մնալ նման նյութերով մեր ժողովրդի կողմից սիրված և հարգված եկեղեցականին վարկաբեկելուց և նրա անձի հանդեպ նման տրամադրություններ ձևավորելուց։
Աղոթում ենք Սրբազանի շուտափույթ ապաքինման համար և սիրով սպասում Մայր Աթոռ նրա վերադարձին»,- «Ֆեյսբուք»-ում գրել է քահանան: