Թուրքիայի ընդդիմության նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդաչօղուի ներկայացրած Թուրքիա–Չինաստան ճանապարհի քարտեզը մեծ աղմուկ է բարձրացրել է Ադրբեջանում եւ Թուրքիայի ազգայնականների մոտ։
Քեմալ Քըլըչդարօղլուն ներկայացրել է նախընտրական ծրագրերից մեկը, որը ենթադրում է արագ հաղորդակցություն Թուրքիայի եւ Չինաստանի միջեւ, որի ճանապարհը անցնելու է Իրանով եւ միջին Ասիայի թյուրքալեզու հանրապետությունների մոտով։
Սակայն այս քարտեզը մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանում, քանի որ քարտեզում անցնող ճանապարհը շրջանցում է Ադրբեջանը եւ թուրք ազգայնականների ու Ադրբեջանի երազանք «Զանգեզուրի միջանցք»–ը բացակայում է քարտեզում։
Բաքվում հայտարարել են, թե Քըլըչդարօղլուն անտեսում է Ադրբեջանը եւ Հայաստանի օգտին է քարտեզը կազմել։