Search
Close this search box.

Սպանnւթյnւն Գյումրիում. հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով դիակը գցել են ջրափոսը

Գյումրիում 54-ամյա տղամարդու են սպանել և դիակը գցել ջրափոսը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` մայիսի 5-ին` ժամը 09.00-ի սահմաններում, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողին զանգած քաղաքացին հայտնել է, որ Գյումրու Իսահակյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում դիակ կա:

Նշված վայր մեկնած օպերատիվ խումբը ջրափոսում հայտնաբերել է նույն փողոցի 54-ամյա բնակիչ Աշոտ Ավագյանի դիակը՝ բերանքսիվայր ընկած, դեմքի վնասվածքով:
Շիրակի մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Իրավապահները պարզել են, որ մայիսի 4-ին նախկինում դատված գյումրեցի 44-ամյա տղամարդը Գոգոլի փողոցի իր տանը ոգելից խմիչքի ազդեցության տակ ոտքերով ու ձեռքերով հարվածներ է հասցրել Աշոտ Ավագյանին, ինչի հետևանքով նա մահացել է: Այնուհետև հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով 46-ամյա համաքաղաքացու հետ դիակը տեղափոխել և գցել են ջրափոսը:

44-ամյա և 46-ամյա տղամարդիկ կալանավորվել են:

Please enter a valid URL