«Մայիսի 2-ից մինչ օրս եղել եմ Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում, բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել, 10 գյուղերի հիմքեր են դրվել, բազմաթիվ բացումներ են եղել»,- ժողովրդին ուղղված ուղերձում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ես տեսնում եմ, որ Ղարաբաղն ու Արևելյան Զանգեզուրը վերածնվում են, ճանապարհներ, կամուրջներ, թունելներ, էլեկտրակայաններ, ջրամբարներ, դպրոցներ, հիվանդանոցներ, բնակելի շենքեր, մզկիթներ են կառուցվում: Այս ողջ ստեղծագործ աշխատանքը հիմնված է ադրբեջանական ժողովրդի շահերի վրա»,- ընդգծել է Ալիևը։