Սանկտ Պետերբուրգում Հայաստանի 40-ամյա քաղաքացին կրակ է բացել «Պյատերոչկա» սուպերմարկետում, հայտնում է 78.ru-ն։
Ըստ լրատվամիջոցների՝ տղամարդը դանակով և օդամղիչ ատրճանակով ներխուժել է խանութ։
Գնորդներից մեկը վիրավոր է։ Նրա ներկայիս վիճակի մասին դեռևս տեղեկություններ չկան։
Հանցագործը փախուստի է դիմել, սակայն շուտով ձերբակալվել է։ Նրա նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն, որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը, հայտնում է Радио 1-ը։