Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին։ Միջոցառումների լուսաբանման շրջանկում շրջանառվող լուսանկարների թվում է նաև սեղանի շուրջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Փաշինյանին առաջարկվող ձեռքերի ախտահանման «ալկոգելը»։
ՌԴ ղեկավարի առաջարկին ի պատասխան՝ Փաշինյանն առաջ է պարզել ձեռքը, օգտվելով ընձեռված հնարավորությունից, ինչը երևում է կից ներկայացվող լուսանկարում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին Կրեմլում ոչ պաշտոնական նախաճաշ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՊՀ անդամ այլ պետությունների ղեկավարների հետ։