Ներկա դրությամբ իրադրությունը սահմանին գնահատում եմ հարաբերական կայուն։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։
«Անվտանգությունն գնահատվում է իրադարությամբ եւ կայունությամբ։ Ներկա դրությամբ իրադրությունը սահմանին գնահատում եմ հարաբերական կայուն։ Իրավիճակը վերահսկում են Զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները։ Ռազմական անվտանգությունն ապահովելու համար, միանշանակ, աշխատանքներ են իրականցվում, շատ դժվար է, բայց ձգտելու ենք հասնել դրան»,- ասաց Ասրյանը։
Հարցին, թե ինչպիսի՞նն է Շուշիի ազատագրման տոնն առանց Շուշիի, Ասրյանն ասաց․ «Հասկանալի է, որ շատ վատ»։
Հարցին, թե ինչ է անում բարձրաստիճան զինվորականությունը Շուշին վերադարձնելու համար, ԳՇ պետը պատասխանեց․ «Զինվորականությունն իր ծրագրերում միշտ ունի այն, ինչ ձգտում ենք կատարել»։