Search
Close this search box.

Բաքուն դատապարտում է Հայաստանում ադրբեջանցի զինծառայողների դատավարությունը և պահանջում անհապաղ ազատ արձակել

Ադրբեջանի արտգործնախարարությունն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ դատապարտում է Հայաստանում ադրբեջանցի երկու զինծառայողների դատավարությունը՝ Երևանից պահանջելով անհապաղ ազատ արձակել նրանց։

Հայաստանի տարածքում ապրիլ ամսին հայտնաբերված զինծառայող Ագշին Բաբիրովը երկուշաբթի դատապարտվել է ավելի քան 11 տարվա ազատազրկման։ Հուսեյն Ախունդովի գործը դեռ քննության փուլում է։ Նա մեղադրվում է նաև սպանության համար։

Please enter a valid URL