Shamshyan.com-ի տեղեություններով՝ մայիսի 7-ին կրակոցներ են հնչել Վայոց ձորի մարզում:
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում և ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում՝ Եղեգնաձորի համայնքապետարանի մոտ, կրակոցներ են հնչել:
Դեպքի վար են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը:Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Հարությունյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները Եղեգնաձորի համայնքապետարանի մոտ հայտնաբերել են մոտ 20-ից ավել ինքնաձգից արձակվաց կրակված պարկուճներ:Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կրակոցներ արձակած անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Պարզվում է նաև, թե արդյոք կրակոցների հետևանքով տուժածներ կան, թե ոչ: