Search
Close this search box.

Ադրբեջանական շրջափակման հասցված աղետալի վնասը՝ Սարսանգի օրինակով

Առաջին նկարում Սարսանգի ջրամբարն է մինչև Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը, իսկ երկրորդ նկարում ջրամբարի ներկայիս պատկերն է։

Երեք ամսից ավել է, ինչ Ադրբեջանը խոչընդոտում է Աղավնո-Բերձոր հատվածում Հայաստանից Արցախ մտնող միակ բարձրավոլտ գծի վթարը վերացնել: Էներգետիկ ճգնաժամը խորացնելու նպատակով Ադրբեջանը պարբերաբար Հայաստանից Արցախ մտնող գազատարի աշխատանքներն էր խափանում․ վերջին անջատումից արդեն անցել է 2 ամիս։ Արդյունքում Սարսանգի ջրամբարի վրա կառուցված ՀԷԿ-ը էներգետիկ ճգնաճամը մեղմելու միակ տարբերակն էր և ձմռանը էլեկտրաէներգիա ստանալու համար աննախադեպ շատ ջուր է բաց թողնվել ջրամբարից:

Please enter a valid URL