Search
Close this search box.

Սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին դատապարտվեց 11 տարվա ազատազրկման

Հայաստանի սահմանը հատած երկու ադրբեջանցիներից մեկը՝ Աղշին Բաբիրովը, դատապարտվել է 11 տարի 6 ամիս 15 օրվա ազատազրկման, հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Ադրբեջանցի զինծառայողը մեղավոր է ճանաչվել սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։ Նա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը։

Սահմանը հատած երկրորդ ադրբեջանցու՝ Հուսեյն Ախունդովի գործով քննությունը շարունակվում է։ Նա, ի թիվս վերոնշյալի, մեղադրվում է նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պահակին սպանելու համար։

Please enter a valid URL