Search
Close this search box.

Ինքնակամ շինությունների օրինականացման գործընթացը պետք է արագացնել. Հանձնարարական քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետարանում այսօր՝ մայիսի 8-ին, գործակարգավարական նիստին փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում 128-ով նվազել է ինքնակամ շինությունների մասով մուտքագրված գործերի թիվը:

Տիգրան Ավինյանը նշեց, որ ինքնակամ շինություններին պետք է ուշադրություն դարձնել, քանի որ այն ամենամեծ խնդիրն է:

«Բոլոր էն տեղերում, որտեղ բնակելի թաղամասեր են, նույնիսկ համայնքային հողի վրա, կա ինքնակամ տուն, բոլորը, որ օրենքի տրամաբանության մեջ են, բոլորին պետք է դրական եզրակացություն տալ, անցնել առաջ»,- ասաց նա, ապա հավելեց, որ եթե ինքնակամ շինությունները չափանիշներին համապատասխանում են, երկար մտածելու կարիք չկա, ձգձգել պետք չէ:

Տիգրան Ավինյանը նաև հույս հայտնեց, որ հաջորդ անգամ ինքնակամ շինությունների մասով ավելի մեծ թվեր կլսեն:

Please enter a valid URL