Search
Close this search box.

Շուշին այն կորուստն է, որի հետ հաշտ ապրել չի լինի, Շուշին նորից պիտի դառնա պայքարի խորհուրդ․ Մանե Թանդիլյան

Ապրելու Երկիր կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

Շուշին․․․ Հայ մարդու պայքարի խորհուրդն էր ազատագրված Շուշին։ Շուշին հաղթանակի խորհուրդն էր։ Այն հաղթանակի, որից, ցավոք, մենք չուժեղացանք, այն չդարձրինք մեզ համար փարոս, չդարձրինք մեր հզորացման հիմքը, դասեր չքաղեցինք ու չուժեղացանք։

Նժդեհի մարգարեական խոսքերն են՝ «Ժողովրդի վտանգված ապագան վերականգնելու խաղաթուղթը վերադաստիարակվելն է», ասել է թե՝ հենց դասեր քաղելը։ Մենք մեր հաղթանակից դասեր չքաղեցինք, բայց գոնե պարտությունից՝ պարտավոր ենք։

Ու հենց Շուշին նորից պիտի դառնա պայքարի խորհուրդը և դառնա նաև հենց ինքը՝ պայքարը։ Այն պայքարը, որը պիտի լինի մեր նպատակը, նոր հաղթանակներ կերտելու զենքը, մեր սերունդներին կորսված հայրենիք վերադարձնելու միակ միջոցը։

Շուշին այն կորուստն է, որի հետ հաշտ ապրել չի լինի և չի կարելի։ Սա այն կորուստն է, որը հետ է վերադառնալու միասնական ու գաղափարական պայքարով…բոլորիս պայքարով։

Շուշին է մեր նոր պայքարի ու հաղթանակի ուժն ու փարոսը։

Please enter a valid URL