Financial Times-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, գրում է, որ կիրակի՝ մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում կհյուրընկալի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: «Հայաստանն ու Ադրբեջանը կվերսկսեն խաղաղ բանակցությունները»,- նշված է տեքստում:
Թերթը նշում է, որ արևմտյան դաշնակիցներն ակտիվացնում են միջնորդական ջանքերը` սահմանին ռազմական գործողությունների վերջին բռնկումից, լարվածության աճից հետո: Ի դեպ, սահմանի վերաբերյալ թերթն օգտագործում է «վիճելի» տերմինը։