Այսօր Սամվել Ալեքսանյանին պատկանող Մեգամոլում հայտարարված խաղարկություն ը ողջ օրը քննարկվեց համացանցում։ Երեւանի փողոցները կեսօրից հետո գրեթե անանցանելի են եղել՝ հազարավոր մարդիկ ուղեւորվել են Նոր Նորքում տեղակայված հիպերմարկետ։
Համացանցում հայտնվել են լուսանկարներ՝ բազմահազարանոց մարդիկ են հավաքվել Մեգամոլի դիմաց։ Ոմանց այս փաստը ընդդիմությանը կրկին քննադատելու առիթ է տվել, որ չեն կարողանում մի խաղարկության չափ ժողովուրդ հանել փողոց,- գրում է «Հրապարակ»-ը։