Նաիրի Հոխիկյանը գրում է.
«Ինչի՞ ենք մենք ուզում հասնել այս ծանր պայքարում։
Ո՞րն է մեր առաջնային նպատակը և ինչքա՞ն հնարավորություն ունենք։
Ինչպե՞ս կարող ենք ստիպել թշնամուն՝ հետքայլ անել, բացել Արցախի ճանապարհը։
Ինչպե՞ս կարող ենք բարեկամ երկրների հետ արդյունավետ աշխատել ու հասնել նրան, որ ստանանք իրական աջակցություն։
Ինչպե՞ս կարող ենք իրապես լինել Արցախի մեր եղբայրների ու քույրերի կողքին, ինչպե՞ս մենակ չթողնենք նրանց պայքարի այս դժվար փուլում։
Բոլոր այս հարցերի պատասխանները մենք ոչ միայն տալու ենք, այլև սկիզբ ենք դնելու դրանց լուծման։
Ընդամենը պետք է գալ Երևանի Ազատության հրապարակ և մասնակից դառնալ այդ խնդիրների լուծման ծանր, բայց հաջողության բերող պայքարի։ Սեփական դերն ունենալ։
Ժողովրդական մեծ զանգվածների ընդվզումը բոլոր կառավարությունների ու բոլոր գերտերությունների սարսափն է, հետևաբար պետք է ոտքի կանգնել և 88-ի շարժման օրինակով ցույց տալ, որ ամբողջ հայ ազգն է տեր կանգնում Արցախին։
Մենք սկսում ենք համաժողովրդական իրապես անկեղծ շարժում, որի հաջողությանը անկեղծորեն հավատում ենք։
Մայիսի 8-ից, ժամը 18:00-ից»: