Yerevan City Supermarkets -ը կազմակերպել էր հերթական խաղարկությունը Մեգամոլին կից մեծ ավտոկայանատեղիում….Ուրեմն ամբողջ քաղաքով սարսափելի խցանումներ էին ( մարդկանց մի մասը ստիպված իջել են տրանսպորտից և ժամեր շարունակ ոտքով քայլել)….Իսկ թե ինչ էր կատարվում այդ փողոցում և ավտոկայանատեղիում ընդամենը աննկարագրելի է՝ շատերը վատացան (բժիշկները մոտենում էին 5֊10ր հետո), շատերի նյարդերը չդիմացան՝ էլ գող փիսո, էլ քաչալ շուն.. Խաղարկությունը տևեց 3 ժամ, դրանից հետո մարդիկ ողողեցին մեգամոլն ու կանգառները ու փորձեք պատկերացնել թե քանի ժամից հետո կլինեն քաղաքի մյուս ծայրում….
Մի խոսքով խայտառակություն….
Հարգելի կազմակերպիչներ՝ կամ ընտրեք խաղարկության կազմակերպման այլ տարբերակ (ասենք online) կամ ընդհանրապես դադարեցրեք նման խեղկատակությունը (ցանկացած պարագայում եթե ուզեք կեղծել դա դժվարություն չի լինի Ձեզ համար)…