Search
Close this search box.

Ասում են, որ Փաշինյան Նիկոլի վարկանիշը շատ ցածր է՝ ընդամենը 14%. Հեքիմյան

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էձում գրում է.

Ասում են, որ Փաշինյան Նիկոլի վարկանիշը շատ ցածր է՝ ընդամենը 14%:
Այդպես չէ, որ դրա ֆոնին ինչ-որ անձանց վարկանիշը բարձրացել է, սակայն պետության ղեկավարի վարկանիշի այդօրինակ անկումը կարող էր ինչ-որ կերպ օգտագործվել օրվա ընդդիմության կողմից:
Իսկ ինչո՞վ է զբաղված օրվա ընդդիմությունը:
Ընդհանրապես, ինչու՞մն է վերջինիս դերը:

Պարզ է, որ ընդդիմությունն արտաքին կամ ներքին քաղաքականություն իրականացնել չի կարող:
Հասկանալի է, որ իշխանափոխության համար օրվա ընդդիմությունը չունի ռեսուրս:

Սակայն, գոնե իշխանությանը զսպելու գործուն մեխանիզմներ ունի: Օրինակ՝ մանդատներից հրաժարվել, ընտրություններին չմասնակցել, Սարգսյան Սերժի և Քոչարյան Ռոբերտի շուրթերով աղմկահարույց բացահայտումներ կատարել …. Դա հո կարո՞ղ են:
Վստահաբար՝ կարող են: Եվ, եթե չեն անում, ուրեմն՝ չեն ցանկանում:

Մնացածը՝ պարզունակ ձեռնածություն է (մանիպուլյացիա): Դա է պատճառը, որ Փաշինյան Նիկոլի վարկանիշի անկման զուգահեռ որևէ անձի վարկանիշը չի բարձրանում:

Please enter a valid URL