Search
Close this search box.

«Եթե 7 օրվա ընթացքում մեր բարձրացված հարցերը չլուծվեն, մենք մեր ձեւերով հարցին լուծում կտանք». Դավիթ Բաղիրյան

Մայիսի 9-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտուիմ «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման կազմակերպած հանրահավաքին նախաձեռնող խումբը կներկայացնի ստորագրահավաքի արդյունքները եւ կազդարարաի հետագա անելիքները: NEWS.am-ի հետ զրույցում համակարգող խմբի անդամ Դավիթ Բաղիրյանը բոլոր արցախցիներին կոչ արեց միանալ իրենց եւ մասնակցել հանրահավաքին, որպեսզի իրենց ձայնը լսելի դարձնեն աշխարհին:

«Խախտելով եռակողմ համաձայնագրի 6-րդ կետը, Ադրբեջանը ապրիլի 21-ից սկսած ապօրինի անցակետ է տեղադրել Բերձորի միջանցքի Հակարիի կամրջի վրա, որը արցախահայության եւ կարծում եմ, բոլոր հայերի համար անընդունելի է: Մենք սկսել ենք անժամկետ պայքար՝ նախ մեր ձայնը լսելի դարձնելու համար ամբողջ աշխարհին: Ստորագրահավաքի տեքստում մենք նշել ենք, որ դիմում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ ԱՄՆ-ին, Ֆրանսիային, ՌԴ-ին՝ այդ թվում որպես Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորակազմ, խաղաղապահ առաքելություն իրականացնող երկիր: ՀՀ վարչապետին ենք դիմել, որպես ՀՀ անկախության հռչակագրով Արցախի Հանրապետության քաղաքական եւ իրավական հարցերով պատասխանատու ու կառավարության ղեկավար: Տրվել է հստակ ժամկետ՝է 7 օր, նշել ենք, որ եթե այդ 7 օրվա ընթացքում մեր հարցերը նշվածների միջամտությամբ չլուծվի, մենք մեր ձեւերով այդ հարցին լուծում կտանք»,- ասաց նա:

Բաղիրյանն ասում է, որ իրենց շատ արցախցիներ են միանում, քանի որ բոլորն էլ գիտակցում են, որ Արցախն իրենց տունն է եւ պետք է համախմբվել:

Շարժման համակարգող խմբի անդամը հերքեց մամուլում տարածվող այն տեղեկությունները, որ շարժման հետեւում կանգնած է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, եւ նշեց, որ յուրաքանչյուր սրտացավ մարդու աջակցությունը այս դժվար պահին շատ կարեւոր է:

Հիշեցնենք, որ շարժման անդամները պահանջում են ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ-ի դեկտեմբերի 7-ի, 2023թ-ի փետրվարի 22-ի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020-2022թթ որոշումների կատարումը՝

-Ադրբեջանական զինված ուժերի դուրս բերում նոյեմբերի 9-ից հետո օկուպացված հայկական տարածքներից,
-Հրադադարի ռեժիմի ամբողջական պահպանում,

-Միջանցքի անհապաղ ապաշրջափակում, 5 կմ լայնությամբ միջանցքով Հայաստանի հետ անխափան կապի ապահովում, ադրբեջանական անցակետի ապամոնտաժում,

-Գերության մեջ պահվող անձանց և փախստականների՝ իրենց հայրենիք վերադարձի իրավունքի ապահովում:

Please enter a valid URL