Search
Close this search box.

Պետք է փոխել այս ամեն ինչը, եթե չփոխենք՝ Հայաստանի համար սա կործանիչ է. Հրանտ Թոխատյան

Սխալն այն էր, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ էլ գնահատական չտրվեց այդ զոհերին: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, «Բեկում» երիտասարդական շարժման հրավիրած քննարկմանը ասաց դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը:

«Գնահատական չկար առաջին կառավարությանը, հետո երկրորդը, հետո երրորդը, իսկ այսօրվա մասին խոսք չկա, որովհետեւ այն, ինչ այսօր փորձում է ղեկավարել էս հանրապետությունը նրանց ինչ կարելի է անվանել, դա պարզ չի՝ ինչ է: Ինչ-որ հավաքածու է անգետ մարդկանց, որոնք որ ոչնչից չհասկանալով փորձում են ինչ-որ բան անել: Նուննը վերաբերում է մշակույթին, կրթությանը, գիտությանը, սպորտին»,-ասաց նա:

Թոխատյանը նշեց, որ եւս մի որոշ ժամանակ եւ այս հավաքույթները նույնպես իմաստ չեն ունենա եւ պետք է գործել այժմ:

«Պետք է փոխել այս ամեն ինչը, եթե չփոխենք՝ Հայաստանի համար սա կործանիչ է: Որպես ազգ, ժողովուրդ, բնակիչներ, մեն մեզ չենք ներելու: Մեր այսօրվա պայքարը հանուն Հայաստանի է, ոչ թե ընդդեմ սրանց»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Please enter a valid URL