Search
Close this search box.

Ինչ է հայտնում կրկնակի շրջափակման մեջ գտնվող Շուշիի համայնքների վարչակազմի ղեկավարը

Խաղաղապահների միջոցով վերջապես հաջողվել է սահմանափակ քանակությամբ սննդամթերք ու դեղորայք հասցնել Շուշիի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն, Եղցահող ու Լիսագոր համայնքներ։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանը։

«Խաղաղապահների միջոցով առաջին անհրաժեշտության սննդամթերք՝ հիմնականում ալյուր, ու որոշ չափով դեղորայք է տարվել։ Կարծում եմ՝ երկու շաբաթ կբավարարարի։ Ջրի խնդիրն էլ փորձում ենք լուծել, որ պոմպակայանը նորմալ աշխատի»,-ասաց շրջվարչակազմի ղեկավարը։

Բարեբախտաբար ապրիլի 23-ից առայսօր շտապ բժշկական օգնության կարիք բնակիչներից ոչ մեկը չի ունեցել։ Հովհաննիսյանի խոսքով՝ խաղաղապահ ուժերի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ եթե հանկարծ նման խնդիր ծագի, խաղաղապահների շտապ օգնության մեքենաներով բնակիչներին տեղափոխեն կամ Ստեփանակերտ կամ Գորիս։

Հիշեցնենք, որ ավելի քան երկու շաբաթ այդ գյուղեր հնարավոր չի եղել հասցնել ո՛չ սննդամթերք, ո՛չ՝ դեղորայք։ Ապրիլի 23-ից, երբ ադրբեջանցիներն ապօրինաբար անցակետ են դրել Լաչինի միջանցքում ու փաստացի կրկնակի շրջափակման մեջ գցել Շուշիի շրջանի վերոնշյալ չորս գյուղերի բնակչությանը, կտրվել է նաև Սյունիքի մարզի հետ կապը։ Իսկ 2022թ. դեկտեմբերի 12-ից շրջանի չորս համայնքները կտրված են նաև Արցախի մնացյալ հատվածից։

Please enter a valid URL