Search
Close this search box.

«Հուսադրող լուրեր Վաշինգտոնից»

Եվրամիությունը ողջունում է 4 օրերի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյան և Ջեյհուն Բայրամովի միջև շարունակական փոխգործակցությունը։ Twitter–ի իր միկրոբլոգում այս մասին գրել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Հուսադրող լուրեր Վաշինգտոնից»,– նշել է Կլաարը` մեկնաբանելով Վաշինգտոնում Միրզոյան–Բայրամով բանակցությունները։
Նա հավելել է, որ առաջընթացի կարելի է հասնել միայն երկխոսության միջոցով։

«Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին և մեր գործընկերների հետ աշխատել կայուն խաղաղություն հասնելու համար»,– նշել է Կլաարը։

Հիշեցնենք` մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ Բայրամովի և Միրզոյանի երկկողմ հանդիպումը, նույն օրը Վաշինգտոնում էլ` եռակողմ հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։
Մի քանի օր տևած բանակցություններն ավարտվեցին մայիսի 4–ին։

Please enter a valid URL