«Ֆրանսիան պետք է վերջ տա խաղաղությունն ու կայունությունը խաթարող սադրիչ հայտարարություններին»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ ի պատասխան Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնայի հայտարարությունների։ France Inter հանրային ռադիոալիքին տված հարցազրույցում։
«Ըստ Հաջիզադեի, բացարձակապես անհիմն են ֆրանսիական կողմի հայտարարությունները Ադրբեջանի կողմից իր «ինքնիշխան» տարածքում ստեղծած Լաչինի սահմանային անցակետի կողմից ճանապարհը փակելու մասին, և որով հայ բնակիչներն արդեն սկսել են ազատորեն անցնել երկու ուղղություններով։
Ադրբեջանը ապահովում է իր սահմանների պաշտպանությունը, և այդ սահմանների հատումն իրականացվում է երկրի օրենսդրության և միջազգայնորեն ընդունված նորմերի հիման վրա, ընդգծել է նա»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնեք՝ ադրբեջանցիներն ապրիլի 23-ին փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում, ապա անցակետ են տեղադրել, որը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ համաձայնություններով նախատեսված չէ։ Անցած տարվա դեկտեմբերից էլ էկոակտիվիստ ներկայացող ադրբեջանցիները փակեցին Շուշի-Քարինտակ հատվածը, այժմ նրանց փոխարինել են ուժայինները։