Search
Close this search box.

Հայրը կասկածում է, որ իրենց նորածին տղային վաճառել կամ տվել են մեկ ուրիշի, իսկ իրենց հայտնել են, որ երեխան մահացել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մայիսի 3-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնականի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Վարդան Պ.-ն, ով հայտնել է, որ 2011 թվականի հունվարի 5-ին իրենց  նորածին որդուն՝ Նարեկ Պ.-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնի ծննդատնից մի քանի օր անց տեղափոխել են Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժշիկների մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով հունվարի 19-ին իրենց հայտնել են, որ երեխան մահացել է, սակայն չեն թույլատրել տեսնել երեխայի դին և անհրաժեշտ որևե փաստաթուղթ չեն տրամադրել: 

Այս տարվա մարտի 1-ին, Վարդան Պ․-ն դիմել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց և պահանջել է, որ իրեն տրամադրեն երեխայի մահվան վերաբերյալ փաստաթղթերը, սակայն իրեն տրամադրել են միայն մատյանի պատճենը, և բանավոր հայտնել են, որ հիվանդության էպիկրիզի և պատմության վերաբերյալ փաստաթղթերը չկան, ինչից ելնելով՝ ինքը կասկածներ ունի, որ երեխային վաճառել են կամ տվել մեկ ուրիշի:

Ոստիկանության Կենտրոնական բաժնից Վարդան Պ.-ի դիմումի հիման վրա նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Please enter a valid URL