Search
Close this search box.

«Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանը մտադիր է գերդաստանով հեռանա՞լ Հայաստանից

«Հրապարակ» թերթը գրում է. Տեւական դադարից հետո Ռոբերտ Քոչարյանը նախօրեին «Կոնգրես» հյուրանոցում «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորների հետ նիստ է արել, սակայն ֆրակցիայի կեսից ավելին հրավիրված չի եղել, իսկ ներկաները երեկ հրաժարվում էին մանրամասներ հայտնել:

Ագնեսա Խամոյանը նշեց, որ ընթացիկ հարցեր են քննարկվել, արտառոց ոչինչ չի եղել։ Մինչդեռ համառ լուրեր են տարածվում, թե Ռոբերտ Քոչարյանը մտադիր է գերդաստանով հեռանալ Հայաստանից: Նրա կրտսեր որդին որոշել է ընտանիքով ԱՄՆ տեղափոխվել` նրա երեք զավակները ԱՄՆ-ում են ծնվել, իսկ մյուսները՝ Հունաստան։

Մեր աղբյուրն ասում է, որ անգամ բիզնեսներն են տեղափոխում արտերկիր` որը հնարավոր է։ Ռ․ Քոչարյանի գրասենյակից երեկ համառորեն չպատասխանեցին մեր զանգերին: Վստահ ենք, որ այսօր կշտապեն լուրը եռանդով հերքել: Այս ոչ թափանցիկ եւ կոնսպիրատիվ պահվածքը ՀՀ բոլոր կուսակցություններին եւ քաղաքական շրջանակներին է բնորոշ` իշխանություն լինեն, թե ընդդիմություն։

Please enter a valid URL