«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.Հաջորդ շաբաթ Մոսկվայում կարող է տեղի ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի, ինչպես նաեւ արտգործնախարարների հանդիպումը:
Մոսկվան է նման առաջարկով հանդես եկել: Մինչ այս, նկատենք, որ Վաշինգտոնում չորս օր շարունակ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը բանակցում էին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
Համատեղ հայտարարության մեջ նշվում է, թե մի շարք հարցեր կողմերը համաձայնեցրել են, սակայն նաեւ տարաձայնություններ ունեն: Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ ԱՄՆ-ում մոռացել են Արցախի կարգավիճակի մասին: «Ադրբեջանը շարունակում է իր դիրքերն առաջ տանել, նա նաեւ չի զիջելու: Եթե Երեւանը համաձայնի Ադրբեջանի բոլոր պայմաններին, ապա այդ դեպքում հնարավոր է համաձայնության հասնել, հակառակ դեպքում գործընթացը կձգձգվի», – նշեց նա:
Քաղաքագետի խոսքով՝ Արեւմուտքը փորձում է օգտվել աշխարհաքաղաքական իրավիճակից եւ ՌԴ-ի շուրջ զարգացումներից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում