Search
Close this search box.

Մեսսին ներողություն խնդրեց

Ֆրանսիական ՊՍԺ ֆուտբոլային ակումբի և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ակումբակիցներից ներողություն է խնդրել Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրի տնային խաղում «Լորիանից» կրած 1:3 հաշվով պարտությունից հետո գործնական այցով Սաուդյան Արաբիա մեկնելու համար, գրում է Skysports-ը։

Մեսսին արաբական այս երկրում զբոսաշրջության նախարարության դեսպանն է։ Ֆուտբոլիստը սոցիալական ցանցերում հրապարակած տեսաուղերձում ասել է․ «Ազնվորեն, ես կարծում էի, որ խաղից հետո հանգստյան օր ենք ունենալու, ինչպես նախորդ շաբաթներին: Ես կազմակերպել էի այս ճամփորդությունը, որը չեղարկել չէի կարող: Կրկնում եմ, ուզում եմ ներողություն խնդրել արածիս համար: Սպասում եմ լսելու, թե ակումբն ինչ է ուզում անել ինձ հետ»:

Նշենք, որ չորեքշաբթի հայտնի էր դարձել, որ Մեսսին մրցաշրջանի ավարտից հետո կլքի ՊՍԺ-ն, քանի որ Ֆրանսիայի չեմպիոնները չեն պատրաստվում հարձակվողին նոր պայմանագիր առաջարկել:

Please enter a valid URL