Search
Close this search box.

Սահմանազատման ընթացքում հայկական գյուղերի հարցը պետք է լուծվի. Տոյվո Կլաար

Հայ–աբրբեջանական սահմանազատման գործընթացում հայկական գյուղերի հարցերն անխուսափելիորեն պետք է լուծվեն։ Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում։

Հարցին ի պատասխան, թե առնվազն հրապարակային հայտարարություններով Ադրբեջանը Հայաստանից պահանջում է գյուղեր, ինչպես նաև արտատարածքային միջանցք՝ ինչպիսի՞ն է ԵՄ դիրքրոշումը այդ առնչությամբ, Տոյվը Կլաարը շատ փակագծեր չի բացել։

«Առաջին հերթին, կարծում եմ կոնկրետ գյուղերի վերաբերյալ, որոնք դուք նշում եք, Հայաստանում նույնպես տարբեր պատկերացումներ կան, թե ինչպիսին է դրանց կարգավիճակը։ Սահմանազատման գործընթացում այդ հարցերն անխուսափելիորեն պետք է լուծվեն»,–ասել է նա։

Ինչ վերաբերվում է տարանցիկ երթուղիների հարցին, Կլաարը նշել է, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև կամ նմանատիպ երթուղի Հայաստանի տարածքում լինելու պարագայում, այն պետք է գործի Հայաստանի օրենքներով և կանոնակարգերով։

Please enter a valid URL