«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղակայված «Հարսնաքար» ռեստորանային համալիրը վերակառուցվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյան որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի կողմից: Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ Երևանի քաղաքապետարանից:
Հունվարի 25-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին գրավոր հարցում էինք ուղարկել՝ ցանկանալով տեղեկանալ, թե ի՞նչ է կառուցվում «Հարսնաքար» ռեստորանի տեղում: Խնդրել էինք տրամադրել շինթույլտվության մասին որոշումը, կառուցապատվող շինության էսքիզները: Բացի դա, քաղաքապետին տեղեկացրել էինք, որ 18.01.2018 թվականի դրությամբ տարածքում կառուցապատում է իրականացվել առանց համապատասխան ցուցանակի, որտեղ պետք է նշված լիներ, թե ինչ շինություն է կառուցվում, ու հարցրել էինք՝ արդյո՞ք դա պատասխանատվություն է ենթադրում, եթե այո, ապա ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել այդ ուղղությամբ:
Մեր հարցմանը պատասխանել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունից:
Քաղաքապետարանից ստացած պատասխանից նախևառաջ ակնհայտ է դառնում, որ Տարոն Մարգարյանը ձեռնպահ է մնում Ռուբեն Հայրապետյանի որդու գործողությունների դեմ որևէ քայլ ձեռնարկելուց»:
Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: