Անկարայում տեղի ունեցած ճեպազրույցի շրջանակում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին, նշել է, որ որևիցե խնդիր չի տեսնում առևտրային առումով տարածաշրջանը բացելու:
«Ադրբեջանից Նախիջևան, ինչպես նաև Թուրքիա բեռները և մարդիկ կարող են տեղաշարժվել ազատ ձևով՝ իհարկե հաշվի առնելով ՀՀ-ի օրենսդրությունը և ինքնիշխանությունը»,- նշել է Ալեն Սիմոնյանը:
ԱԺ խոսնակը նաև նշել է, որ մշտապես առաջարկել և առաջարկում են Ադրբեջանին հայելային հետ քաշել զորքերը սահմանին:
«Կարծում եմ՝ այս տարածաշրջանում խաղաղության հաստատումը անհնար է առանց Թուրքիայի, և մենք մեծահույս ենք, որ Թուրքիան գործուն քայլեր կձեռնարկի այս տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում»,- ասել է նա: