ՀՀ Տավուշի մարզի Դովեղ գյուղում 28-ամյա երիտասարդը մուտք է գործել տներից մեկը, բռնաբարել 55-ամյա տանտիրուհուն, ապա հափշտակել կնոջ ոսկեղենը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳ նախարարության մամուլի ծառայությունը։
«Կինը ոստիկանությունում հաղորդում է տվել և հայտնել, որ գիշերը ժամը 04։00-ի սահմաններում անհայտ անձը մտել է իր տուն, հարվածներ հասցրել իրեն, բռնաբարել, ապա հափշտակել ոսկե և արծաթե 1-ական մատանի, ինչպես նաև ոսկե ականջօղ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են երիտասարդի ինքնությունը։ Նա նույն գյուղի բնակիչ է եղել»,– ասված է հաղորդագրությունում։
Պարզվել է, որ երիտասարդը տուն մուտք էր գործել պատուհանի փեղկը հանելու միջոցով։ Նա հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ 28-ամյա դովեղցու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նա կալանավորվել է։
Նախաքննությունը շարունակվում է։