Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուբեն Վարդանյանը մեծ գործ է անում ՀՀ-ի համար Անահիտ Թարխանյան


«Երեւանի զարգացման նախաձեռնություններ» կարևոր նշանակաություն կունենա մայրաքաղաքի արդիականացման և կարևոր կառույցների վերականգման համար։ Այս մասին «Ապրելու երկիր» կուսակցության հետ հուշագիր ստորագրելուց ասաց «Արթուր Թարխանյան կենտրոն»-ի հիմնադիր տնօրեն Անահիտ Թարխանյանը։ Ըստ նրա՝ նախագծին աջակցող Ռուբեն Վարդանյանը մեծ գործ է անում ՀՀ-ի համար։

«Արթուր Թարխանյան կենտրոն» երբ գալիս են աշխարհի տարբեր երկրներից այցելուներ, ճարտարապետների խմբեր, տեսնում են նկարներն ու ապշում. Միաձայն բոլորն ասում են՝ ինչպիսի՜ ճարտարապետություն ունեք դուք, ի՜նչ հրաշք շենքեր են: Դա մեզ տրված է մեր մեծերի կողմից: Իսկ մենք ինչպե՞ս ենք դա պահում՝ ոչնչացնում ենք հանրային տարածքները, կանաչ զանգվածները, քանդում ենք մեր քաղաքի խորհուրդները»,-ասաց Անահիտ Թարխանյանը։

Նա հիշեցրեց, թե Պրոսպեկտի շուկան, այսօր ինչ «տխուր» տեսք ունի:

«Մենք քանդեցինք իսպառ Երիտասարդության պալատը, որը Երեւան քաղաքի խորհրդանիշն էր: Մենք քանդել ենք եւ հանել ենք մեր կյանքից «Զվարթնոց» օդանավակայանը»:

Հիշեցնենք, որ Հիշեցնենք, որ այսօր «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Արթուր Թարխանյան կենտրոն» ՀԿ-ն ստորագրեցին համագործակցության հուշագիր,որով մեկնարակ է տրվում «Երևանի զարգացման նախաձեռնություններ» նախագծին։ Նախագծի իրականացմանը աջակացություն է
ցուցաբերելու «Ռուբեն Վարդանյան» հիմնադրամը։ «Երևանի զարգացման նախաձեռնություններ» նախագիծն ուղղված է Երևանի արդիականացմանը, որի մեջ մտնում է նաև Երիտասարդական պալատի վերականգնումը, Զվարթնոց օդանվակայանի արդիականացումը և այլ նախագծեր։

Please enter a valid URL